Համապատասխան միջոցներ կձեռնարկվեն ուղևորափոխադրումների անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ. նախարար

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ուղևորներին Բեսլանից հատուկ չվերթով Երևան տեղափոխող ինքնաթիռը:

Նրանց  դիմավորեցին հարազատներն ու մտերիմները։ Օդանավակայանում հատուկ չվերթով ինքնաթիռի ուղևորներին դիմավորելու էր եկել նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
1410201693

Լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցում նախարարն ընդգծեց, որ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն ուղևորափոխադրումների անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ։

Վթարից տուժած այն ուղևորները, ովքեր տրանսպորտի կարիք ունեին, նախարարության տրամադրած մեքենաներով տեղափոխվեցին  իրենց բնակավայրեր։

Բժշկական օգնության անհրաժեշտություն ունեցող ուղևորները  շտապ օգնության մեքենաներով  տեղափոխվեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։1410201696

1410201699

Լուսանկարնրը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների լրատվության բաժնի

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել