Հարություն Թերզյանի մահվան կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշման համաձայն Հարություն Թերզյանի մահվան կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով.

«Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

1. Հայ ականավոր գիտնական, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Հարություն Թերզյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել