Կարեն Կարապետյանի ստորագրած որոշումների համաձայն.
«Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի փետրվարի 11-ի «Արամ Արսենյանին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ նշանակելու մասին» N 94-Ա որոշման մեջ «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով»։
Այլ հրամանագրի համաձայն.
«Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի սեպտեմբերի 29-ի «Արթուր Առաքելյանին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին» N 939-Ա որոշման մեջ «տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ» բառերով»։