ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին: Այս մասին գրում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նախատեսվում է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում իրավիճակի, ինչպես նաև կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործման վերաբերյալ հարցերի քննարկում:
2015 թ-ի դեկտեմբերին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ նիստի ժամանակ որոշման համաձայն, առանձնակի ուշադրություն է դարձվելու միջազգային ահաբեկչությանը դիմակայելու միջոցներին:
Նշենք նաև, որ ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից կանցնի Բելառուսին: