Կասկածելի զանգվածներով իրեր «Արթիկ» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում

Օրերս ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել քաղաքացի Մ. Ս.-ի կողմից դատապարտյալ Կ. Ք.-ի անվամբ բերված հանձնուքը, որի արդյունքում գործարանային փակ վիճակում գազավորված ըմպելիքի պիտակի տակ նկատել են կասկածելի թափանցիկ, կպչուն ժապավեն:147616853995

Հոկտեմբերի 3-ին` ժամը 19:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքի դիմացի ցայտաղբյուրի մոտից հայտնաբերվել է կասկածելի փաթեթով ծխախոտի տուփ: Զննությամբ պարզվել է, որ փաթեթում առկա է 8 գրամ կանեփանման զանգված:

Հոկտեմբերի 10-ին` նույն ցայտաղբյուրի մոտ, կրկին հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որում առկա էր 36 գրամ սպիտակ փոշենման զանգված:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել