ՀՀ Նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 22-ի հրամանագրով Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
ՀՀ Նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 29-ի հրամանագրով Մհեր Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր:
Հոկտեմբերի 7-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀայաստանիՀանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրելԱրսեն Մկրտչյանին: Արման Մկրտումյանն ընդգծել է, որ նրա աշխատանքային փորձառությունը,հմտություններն ու մարդկային որակը բավարար են դատավորի պարտականությունները գերազանցիրականացնելու և դատական իշպանության հեղինակությունը բարձր պահելու համար:
Նույն օրը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ՀՀ Վարչական դատարանի նախագահին ևդատավորներին է ներկայացրել նորանշանակ դատավոր Մհեր Պետրոսյանին նշելով, որ նորանշանակդատավորի մասնագիտական որակներն ու պատրաստվածությունը կնպաստեն, որ նա պատշաճմակարդակով իրականացնի արդարադատություն՝ բարձր պահելով դատավորի կոչումը:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ևքրեական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատինախագահ Սերժիկ Ավետիսյանի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի և ՀՀարդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի մասնակցությամբ վերոնշյալդատարաններում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ էկատարվել դատական համակարգի առկա խնդիրներին և առաջիկա անելիքներին: