Հոկտեմբերի 4-ին, ժամը 20-ի սահմաններում, Վայոց ձորի մարզում՝ Շատին-Հերմոն ճանապարհի 10-րդ կմ-ին, իրար են բախվել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա և «ԻԺ» մակնիշի, կողային կցորդով մոտոցիկլետ:
Մոտոցիկլետի վարորդը՝ 1974 թ. ծնված Նաիրի Մանուկյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: