Կառավարության վաղվա նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է տրանսպորտի և կապի նախարարությանը նախարարությանը շուրջ 6 միլիոն դրամ հատկացնելուն:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կներկայացնի որոշման նախագիծ, համաձայն որի. «ՀՀ քաղաքացիներ հանդիսացող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և մասնակիցներին, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց ԱՊՀ տարածքում «Սիբիր» ավիաընկերություն» բաց բաժնետիրական ընկերության կողմից 2016 թվականի 2-րդ եռամսյակում զեղչ սակագնով կամ անվճար ծառայություններ մատուցելու հետևանքով չստացված եկամուտների փոխհատուցման նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2016 թվականին հատկացնել 5,967.5 հազար դրամ` (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)»:
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Սույն որոշման նախագծի ներկայացումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիներ հանդիսացող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և մասնակիցներին, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց ԱՊՀ տարածքում «Սիբիր» ավիաընկերություն» ԲԲԸ-ի կողմից ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից 1993թ. մարտի 12-ին կնքված «Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց համար արտոնյալ երթևեկության իրավունքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի շրջանակներում զեղչ սակագնով կամ անվճար ծառայություններ մատուցելու հետևանքով 2016 թվականի 2-րդ եռամսյակում չստացված եկամուտները ՀՀ կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի N 1353-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն փոխհատուցելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից 1993թ. մարտի 12-ին կնքված «Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց համար արտոնյալ երթևեկության իրավունքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրով Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և մասնակիցներին, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց տրամադրվել է անվճար կամ զեղչ սակագներով ԱՊՀ տարածքում օդային տրանսպորտով երթևեկելու իրավունք:
ՀՀ ոչ ռեզիդենտ հանդիսացող «Սիբիր» ավիաընկերություն» ԲԲԸ-ը դիմել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ քաղաքացիներ հանդիսացող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և մասնակիցներին, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց ԱՊՀ տարածքում վերը նշված համաձայնագրի շրջանակներում ընկերության կողմից զեղչ սակագնով կամ անվճար ծառայություններ մատուցելու հետևանքով 2016 թվականի 2-րդ եռամսյակում չստացված եկամուտները փոխհատուցելու մասին խնդրանքով: Այդ կապակցությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացրել է 2016 թվականի 2-րդ եռամսյակում նշված ընկերության կողմից ՀՀ քաղաքացիներ հանդիսացող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և մասնակիցներին, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց զեղչային սակագներով ԱՊՀ տարածքում մատուցված ծառայությունների ցանկը:
ՀՀ կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի N 1353-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 34-րդ կետի համաձայն եթե տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ՀՀ օրենսդրության կամ ՀՀ միջազգային պայմանագրի համաձայն զեղչ սակագնով կամ անվճար ծառայություններ մատուցվելու արդյունքում չստացված եկամուտները փոխհատուցելու նպատակով գումարներ նախատեսված չեն կամ նախատեսված գումարները բավարար չեն, ապա ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ կառավարություն է ներկայացնում համապատասխան որոշման նախագիծ՝ փոխհատուցման գումարները ՀՀ պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վճարելու համար:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերոնշյալ նպատակի համար «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով գումարներ նախատեսված չեն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել սույն որոշման նախագիծը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի նպատակն է «Սիբիր» ավիաընկերություն» ԲԲԸ-ի կողմից ՀՀ քաղաքացիներ հանդիսացող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և մասնակիցներին, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց զեղչային սակագներով մատուցվող ծառայությունների դիմաց 2016 թվականի 2-րդ եռամսյակում չստացված եկամուտների փոխհատուցման նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2016 թվականին հատկացնել 5,967.5 հազ. դրամ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
ՀՀ ֆինանսների նախարարություն և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Սույն իրավական ակտի կիրառման դեպքում հնարավորություն կստեղծվի փոխհատուցել ՀՀ քաղաքացիներ հանդիսացող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և մասնակիցներին, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց զեղչային սակագներով մատուցվող ծառայությունների դիմաց 2016 թվականի 2-րդ եռամսյակում «Սիբիր» ավիաընկերություն» ԲԲԸ-ի չստացված եկամուտները: