«Ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության առաջնահերթությունները և աջակցման ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման հիմք են հանդիսանում «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «ժ» ենթակետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015թ. հուլիսի 24-ի ՙՌազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին՚ N 668–Ա որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ կետի պահանջները:
Ըստ պաշտպանության նախարարության նախագծի, որն ընդգրկվել է կառավարության՝ հոկտեմբերի 6-ի նիստին, ներկայումս սահմանված չեն ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտներին պետական աջակցության առաջնահերթությունները և աջակցման ձևերը, որի բացակայության դեպքում հնարավորություն չի ստեղծվում իրականացնել ոլորտի զարգացման քաղաքականություն:
ՊՆ-ն կարծում է որ «Ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության առաջնահերթությունները և աջակցման ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ հիմք է ստեղծվելու ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների պետական աջակցության երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ ծրագրերը ներառել ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրերում` որպես դրանց պարտադիր բաղկացուցիչ մաս:
Այս նախագիծը կառավարության նիստին պետք է ներկայացնի պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը: