Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց

ԼՂԳ ՊԲ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց:

Ըստ աղբյուրի՝ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և  շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարատական խնդիրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել