Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի Գյումրի քաղաքի Ղանդիլյան 63 հասցեում գրանցված են 5 և նրանից զատ նաև 14 անձինք, որոնց տանտերը չի ճանաչում:
Ապատեղեկատվությունը բացառելու նպատակով պարզաբանում ենք, ֆեյսբուքյան իր էջում նշում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
Գյումրի քաղաքի Ղանդիլյան 63 հասցեն ընդգրկում է մի քանի բնակելի տարածություններ: Ընտրողների ցուցակներում նշված հասցեով ընդգրկված են 21 անձինք:
Բանգոյանների 6 հոգուց բաղկացած ընտանիքը բնակվում է մեկ բնակելի տարածությունում, որը գտնվում է նախկին մարզային հիվանդանոցի հարևանությամբ: Այն նախկինում կրել է Սևյան 51 փ., 63 տուն հասցեն, որը վերանվանվել է Ղանդիլյան 63-ի:
Մյուս 15 անձինք Գյումրու Լոկոմոտիվային դեպոյի հարևանությամբ մեկ բակում գտնվող տարբեր բնակելի տարածությունների բնակիչներ են: Նշված բնակելի տարածությունները ևս ընդգրկված են նույն հասցեում՝ Ղանդիլյան 63:
Հետագայում նմանատիպ խնդիրներից զերծ մնալու նպատակով հորդորում ենք բնակիչներին դիմել իրավասու մարմնին բնակելի տարածությունների հասցեները առանձնացնելու համար: