Նոր փոփոխություն ՔԿԱԳ համակարգում

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում գործնականում մի շարք խնդիրներ են առաջացել: Նշենք, որ 2014 թվականի սեպտեմբերի 30-ից արդեն իսկ գործարկվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը, որի շրջանակներում, մեկ պատուհանի սկզբունքով, ապահովվում է ՔԿԱԳ տարածքային բոլոր բաժինների միավորման միջոցով հնարավորինս սեղմ ժամկետներում քաղաքացիներին ցանկացած ծառայություն մատուցելու հնարավորությունը:

Վերոնշյալ համակարգի կիրառումը հնարավորություն է տալիս քաղաքացիներին առավել դյուրին եղանակով օգտվել պետական ծառայություններից՝ սույն կերպ ապահովելով նաև թափանցիկությունը և ընդառաջ գնալով հակակոռուպցիոն ռազմավարության մշակմանը:

Կառավարությունը շեշտում է, որ այդուհանդերձ վերոնշյալ համակարգի կիրառման արդյունքում գրանցած՝ ՔԿԱԳ ոլորտում ծառայությունների մատուցման բարելավումներին զուգահեռ անհրաժեշտ է նաև համալրել վերոնշյալ ծառայությունների տեսակները՝ ներդնելով նոր բարելավված ծառայություններ, որոնք քաղաքացիներին հնարավորություն կընձեռեն առավելագույնս խնայել նշված ծառայությունները ստանալու հետ կապված ռեսուրսները և խուսափել ժամանակի անհարկի վատնումից: Սա կարևոր է նաև կոռուպցիոն ռիսկերը չեզոքացնելու համար:

Այնպես որ Արդարադատության նախարարությունը նախորդ նիստին ներկայացրեց նախագիծ, որի շրջանակներում առաջարկվում է ընդլայնել նաև իրավաբանական անձանց պետական գրանցման ոլորտում մատուցվող ծառայությունների ցանկը՝ նախատեսելով «նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի», ինչպես նաև  «վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում» ծառայությունները: Վերոնշյալ ծառայությունների ներդրումը իր հերթին նպատակ է հետապնդում բարելավել իրավաբանական անձանց պետական գրանցման ոլորտում սպասարկման որակը, հեշտացնել փաստաթղթեր կազմելու հետ կապված գործընթացը՝ ապահովելով ժամանակի զգալի խնայողություն:

Այսպիսով նպատակն է` ընդլայնել քաղաքացիական կացության ակտերի և իրավաբանական անձանց պետական գրանցման  ոլորտում մատուցվող ծառայությունների շրջանակը, ներդրնել նոր ծառայություններ, որոնք միտված են բարձրացնել ծառայությունների մատուցման որակը և խնայել քաղաքացիների միջոցներն ու ժամանակը:

Հարկ է նշել նաև, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ծառայությունների նոր տեսակների ներդրման արդյունքում հնարավոր կլինի նաև նշված ոլորտում բացառել ստվերային շրջանառությունը, ազատել քաղաքացիներին նշված ծառայությունները ստանալու նպատակով մի շարք մարմիններ դիմելու ավելորդ քաշքշուկներից և մեկտեղել որոշ ծառայությունների մատուցմանն ուղղված գործողությունները:

Ուստի գործադիրը վերջին նիստին հաստատեց որոշումը, որով սահմանվում է գնացուցակը: Շեշտենք, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում 2016 թվականի նոյեմբերի 1-ին:

Ստորև ներկայացնում ենք փոփոխությունների բովանդակությունը.

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման,քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 860-Ն որոշման N 1 Հավելվածի՝
  • 18-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
18. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվության տրամադրում մեկից-երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ օրը որոշվում է  դիմողների ցանկությամբ    150.000
երեքից- հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝  օրը որոշվում է  դիմողների ցանկությամբ    120.000
յոթերորդ աշխատանքային օրը     50.000

 

  • 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 18.1-րդ, 18.2-րդ և 18.3-րդ կետերով.
18.1. Քաղաքացիական կացության ակտային գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի տրամադրում երեք աշխատանքային օրվա ընթացքում                  10.000
չորսից-հինգ աշխատանքային օրվա ընթացքում                      7.000

 

18.2.  Քաղաքացիական կացության ակտային գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրում երեք աշխատանքային օրվա ընթացքում                                       10.000
չորսից-հինգ աշխատանքային օրվա ընթացքում                                                              7.000
18.3. Փաստաթղթերի պատճենահանումը և պատճենների տրամադրումը նույն պահին մինչև հինգ էջ 100
հինգից-տասը էջ 200
տասից ավելի էջերի  դեպքում՝ յուրաքանչյուր էջը 20

 

  • 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 19.1-րդ կետով.
19.1.  Փաստաթղթի վրա երկլեզու ապոստիլ դնելը (հայերեն/անգլերեն)              5.000

 

  • 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 20.1-րդ, 20.2-րդ կետերով.
20.1. Ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցում ոչ աշխատանքային օրերին, ոչ աշխատանքային ժամերին (18-00ից մինչև 20-00)           50.000
20.2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տարածքում ամուսնությունների հանդիսավոր գրանցում           20.000

 

  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ, 33-րդ, 34-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ և 39-րդ կետերով:

21.

Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում.

Միաձուլում՝

 

 

 

երկու կազմակերպությունների միաձուլման փաստաթղթերի կազմում

 

 30 աշխատանքային օրվա ընթացքում 250.000 ՀՀ դրամ
յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում

ևս 15 աշխատանքային օր

 

80.000 ՀՀ դրամ
22. Միացում՝
երկու կազմակերպության միացման փաստաթղթերի կազմում 15 աշխատանքային օր 170.000 ՀՀ դրամ

յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում

 

ևս 7 աշխատանքային օր 80.000 ՀՀ դրամ
23. Բաժանում՝

երկու կազմակերպությունների բաժանման փաստաթղթերի կազմում

 

20 աշխատանքային օր 200.000 ՀՀ դրամ

յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում

 

ևս 10 աշխատանքային օր 80.000 ՀՀ դրամ
24.

Առանձնացում՝

 

մեկ կազմակերպության առանձնացման փաստաթղթերի կազմում

 

15 աշխատանքային օր 200.000 ՀՀ դրամ

յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում

 

ևս 7 աշխատանքային օր  80.000 ՀՀ դրամ
25.

Վերակազմավորում՝

 

կազմակերպության վերակազմակերպման փաստաթղթերի կազմում

 

15 աշխատանքային օր

150.000 ՀՀ դրամ

 

26. Առևտրային կազմակերպությունների ստեղծման փաստաթղթերի կազմում 4 աշխատանքային օր 35.000 ՀՀ դրամ
27. Ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման փաստաթղթերի կազմում 5 աշխատանքային օր ժամկետ

60.000

ՀՀ դրամ

 

28.

Հիմնադիր պայմանագրի կազմում

 

3 աշխատանքային օր

15.000

ՀՀ դրամ

29.

Առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխության փաստաթղթերի կազմում

 

4 աշխատանքային օր

20.000

ՀՀ դրամ

30.

Ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխության փաստաթղթերի կազմում

 

5 աշխատանքային օր

30.000

ՀՀ դրամ

31.

Առևտրային կազմակերպությունների մասնակիցների փոփոխության փաստաթղթերի կազմում

 

4 աշխատանքային օր 30.000 ՀՀ դրամ
32.

Ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումներ հիմնադրման փաստաթղթերի կազմում

 

4 աշխատանքային օր

30.000

ՀՀ դրամ

33.

Ոչ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումներ հիմնադրման փաստաթղթերի կազմում

 

5 աշխատանքային օր

50.000

ՀՀ դրամ

34.

Ռեզիդենտ համարվող ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման փաստաթղթերի կազմում

 

5 աշխատանքային օր 40.000 ՀՀ դրամ
35.

Ոչ ռեզիդենտ համարվող ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման փաստաթղթերի կազմում

 

5 աշխատանքային օր

60.000

ՀՀ դրամ

36.

Իրավաբանական անձանց, անկախ կազմակերպա-իրավական ձևից, գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության փաստաթղթերի կազմում

 

3 աշխատանքային օր

30.000

ՀՀ դրամ

37.

Իրավաբանական անձանց, անկախ կազմակերպա-իրավական ձևից, լուծարման գործընթացում գտնվելու մասին փաստաթղթերի կազմում

 

15 աշխատանքային օր 80.000 ՀՀ դրամ
38.

Իրավաբանական անձանց, անկախ կազմակերպա-իրավական ձևից, լուծարման գրանցման փաստաթղթերի կազմում

 

10 աշխատանքային օր 55.000 ՀՀ դրամ

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել