ՀՀ կառավարության N 955-Ն որոշման համաձայն`մեքենայի հեռահար լույսը պետք է փոխարկվի մոտակայի`
1) բնակավայրերում, եթե ճանապարհը լուսավորված է.
2) հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցից 150 մ ոչ պակաս հեռավորության վրա, իսկ եթե հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը, պարբերաբար փոխարկելով լապտերների լույսը, տեղեկացնում է դրա անհրաժեշտության մասին, ապա ավելի մեծ հեռավորության վրա.
3) ցանկացած այլ դեպքերում` հանդիպակաց և համընթաց երթևեկող վարորդներին շլացնելու հնարավորությունը բացառելու համար:
Շլանալու դեպքում վարորդը պետք է միացնի վթարային լուսային ազդանշանը և չփոխելով երթևեկության գոտին, իջեցնի արագությունը, իսկ անհրաժեշտության դեպքում կանգնի:
Օրվա մութ ժամանակ, ինչպես նաև անբավարար տեսանելիության պայմաններում, ճանապարհների չլուսավորված հատվածներում կանգառի և կայանման դեպքում տրանսպորտային միջոցի վրա պետք է միացված լինեն եզրաչափային լույսերը: Անբավարար տեսանելիության պայմաններում եզրաչափային լույսերի հետ լրացուցիչ կարող են միացվել նաև լապտերների մոտակա լույսերը, հակամառախուղային լապտերները կամ հետին հակամառախուղային լապտերիկները:
Հարկավոր է իմանալ նաև, որ ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հեռահար լույսը մոտակայի չփոխարկելը կամ արգելված դեպքերում հեռահար լույսերով տրանսպորտային միջոցը վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, այսինքն` 10 հազար ՀՀ դրամով:
Իրավաբան.net