Վճռաբեկ դատարան. տուգանքը պետք է վճարել սահմանված ժամկետում և ամբողջությամբ

Ճանապարհային ոստիկանության որոշմամբ անձը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, ենթարկվել է վարչական տույժի` տուգանքի` 50.000 ՀՀ դրամի չափով: Նա վճարել է 20.000 ՀՀ դրամ։

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ տուգանքի գումարը չի վճարվել, տուգանքի գումարը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի

ՀՀ Վճռաբեկ դատարանը ՎԴ3/0161/05/11 գործով անդրադարձել է այս իրավահարաբերություններին:

Դատարանը, վերլուծելով օրենսդրությունը, գտել է, որ սահմանված տուգանքի գումարի վճարման պարտականությունը, ինչպես նաև այն չվճարելու արդյունքում նախատեսված հետևանքները վերաբերում են տուգանքի գումարի ամբողջ չափին, այլ ոչ թե դրա մի մասին: Սահմանված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում եռապատկվում, ապա հնգապատկվում է տուգանքի չափը, այլ ոչ թե տուգանքի չվճարված մասը: Հետևաբար տուգանքի գումարի մի մասի վճարումը չի կարող համարվել տուգանքի վճարում:

Ուստի տուգանքը սահմանված ժամկետում ամբողջությամբ չվճարելը հանգեցնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված իրավական հետևանքներին:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ վճարման կարգադրություն արձակելու վարույթից հակընդդեմ հայցի հիման վրա հայցային վարույթի անցնելուց հետո դադարել է գործել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետով սահմանված արտոնությունը, և դիմողի համար առաջ է եկել հայցադիմումի համար պետական տուրքի վճարման հետաձգված պարտավորություն:

Այդ կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են դիմողները` վճարման կարգադրություններ արձակելու մասին դիմումներով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Վճռաբեկ դատարանը նախկինում արդեն անդրադարձել է նշված հարցին: Մասնավորապես, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վճարման կարգադրություններ արձակելու մասին դիմումներով դիմողներն ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից, իսկ անցումը հայցային վարույթի կատարվում է վճարման կարգադրության վարույթում հակընդդեմ հայց ներկայացնելու հիմքով, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում հայցային վարույթը վճարման կարգադրության վարույթի շարունակությունն է, հետևաբար այդ դեպքում նույնպես արդեն իսկ հայցվորի կարգավիճակ ստացած անձը չի կարող կրել պետական տուրքի վճարման պարտականություն (տես` ըստ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հայցի ընդդեմ Գարեգին Գալոյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին թիվ ՎԴ6/0035/05/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Հետևաբար, գտել է, որ ոստիկանությունն ազատված է պետական տուրքի վճարումից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել