Հովիկ Աբրահամյան. «Փոխնախարարներ կկրճատվեն»

Մեկ միլիարդ դրամ, այսինքն՝ մոտ երկու միլիոն դոլար ուղղված է եղել պետության կողմից ոչ կառավարական կուսակցություններին: Այսօր ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Լևոն Զուրաբյանը:

Նա առանձնացրեց մի քանի կազմակերպություններ, այդ թվում՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին:

Նա հետաքրքրվեց, թե արդյոք նպատակահարմար չէր լինի, որ այդ գումարը ծախսվեր բանակի համար ջերմադիտակներ գնելու համար:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով ասաց. «Մենք դրա անհրաժեշտությունը չունենք, որ որոշ գումարներ ներդնենք հիմնադրամի վրա և ծախսենք Հանրապետական կուսակցության «PR» նպատակներով: Ինչ վերաբերում բյուջեի գումարներից գումարների ծախսման արդյունավետության մասին, ապա նշեմ, որ սկսվել է գործընթաց, շատ քաղաքական գործիչներ կան, որ ցանկանում են չհավատալ, սակայն սկսել է գործընթաց, որը բերելու է ծախսերի նվազման, այն ծրագրերը, որ սկսվել է, քայլ առ քայլ իրականացնում ենք, պարզապես չպետք է ակնկալել, որ մի հարվածով բոլոր հարցերն ու խնդիրները լուծվելու են, դրա համար ժամանակ ու ռեսուրսներ են պետք: Արդյունքները կտեսնեք»,- նշեց նա՝ հավելելով, որ 5 նախարարություններում արդեն սկսվել է գործընթացը. «Այսօր մենք մեկ փոխնախարար կրճատել ենք, վաղը ևս կրճատելու ենք 3-4 փոխնախարարներ: Փորձելու ենք ամեն ինչ անել, որ յուրաքանչյուր դրամ ծախսվի արդյունավետ»,- շեշտեց Հովիկ Աբրահամյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել