Վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսօրվա որոշմամբ Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ։
Մինչ այդ՝ 2014թ. նա եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ:
Պաշտոնը ստանձնելիս պարոն Ավետիսյանը հայտարարագրել է մեկ բնակարան: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ նրա աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ տարեկան վճարումները կազմել են 5,9 մլն դրամ:
Իսկ այ, դրամական միջոցներ Ավիացիայի նոր պետը մի քանի անգամ շատ ունի:
2015թ. վերջում նրա դրամական միջոցները կազմել են 100 մլն դրամ ու 7 հազար դոլար:
Պաշտոնյայի կինը՝ Աննա Եղիազարյանը ունի 40 հազար ԱՄՆ դոլար:
2014թ. նա 37 մլն դրամի փոխառություններ (վարկեր) է ստացել:
Իրավաբան.net