Ավազակային հարձակում Երևան-Գյումրի ավտոճանապարհին. ձերբակալվել է երկու կուրսանտ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում  քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են տաքսու վարորդի նկատմամբ հունիսի 2-ին տեղի ունեցած ավազակային հարձակման հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Հայտնում են Քննչական կոմիտեից:

Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ 2016թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երևանից Գյումրի մեկնելու պատրվակով նստել են Երևան քաղաքի բնակիչ Է.Բարսեղյանի անձնական օգտագործման «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենան, որը շահագործվե է որպես տաքսի։ Հունիսի 2-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ գյուղի հատվածում, կուրսանտները, ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների, դանակներն օգտագործելով որպես զենք, հարձակվել են Է.Բարսեղյանի վրա, վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրանից հափշտակել ոսկյա մատանի, ոսկյա շղթա,  կանխիկ գումար, որից հետո նրան  թողնելով դեպքի վայրում՝ նշված ավտոմեքենայով հեռացել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ  կետերով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կուրսանտները հայտնաբերվել են և ձերբակալվել։

Նախաքննությունը շարունակվում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել