Քիչ առաջ Ազգային ժողովում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն արեց իր հայտարարությունը՝ կապված analitik.am կայքի սկանդալային գործի վերաբերյալ: Նա իր խոսքում նշեց, որ 6 անգամ «Անալիտիկ» մամուլի ակումբի կողմից ասուլիսի հրավեր է ստացել և մերժել է գնալ: այնուհետև կայքում հոդված են հրապարակել՝ նշելով, թե պատգամավորը «կապրիզներ է անում պատերազմի ժամանակ», իսկ հետո փորձել են 300 հազար դրամ շորթել իրենից:
Նա իր ելույթում նշեց, որ հայտանաբերել է, թե ովքեր են կանգնած այդ կայքի հետևում, և նրանք գործել են փնթի՝ «հետքեր ու պոչեր» են թողել: Եվ բոլոր տեղեկություններին տիրապետում է նախաքննական մարմինը և կարող է շատ հեռուն գնալ:
Նա իր ելությում նշեց նաև, թե կան փաստաբանական «խունտա», որը զբաղված է մարդկանց վարկաբեկելով:
Մանրամասները՝ տեսանյութի 3:45:17-րդ րոպեից: