ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ Գերազանացություն,
Մեծագույն սիրով հղում եմ Ձեզ, ՀՀ կառավարությանը և Հայաստանի Հանրապետության ժողովրդին ջերմագին շնորհավորանքներս` Ազգային տոնի առթիվ: Սա նաև առիթ է փառաբանելու Ձեր երկրի հպարտ մշակույթն ու պատմությունը:
Տոնը հնարավորություն է ընձեռում խորհելու մեր փոխկապակցված աշխարհում Հայաստանին վերապահված դերի մասին: Ես բարձր եմ գնահատում ՄԱԿ-ում ձեր ներգրավվածությունը, որն օգնում է կայացնել միասնական որոշումներ ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար:
Մեր երազած ապագային հասնելու համար մեր ընդհանուր օրակարգում ընդգրկված է 5 համապարփակ խնդիր՝ աջակցել կայուն զարգացմանը, կառուցել ապահով և անվտանգ աշխարհ, կանխարգելել ճգնաժամերը, տրամադրել օգնություն անցումային փուլում գտնվող երկրներին և անել ավելին աշխարհի կանանց և երիտասարդների համար: Ես գիտակցում եմ, որ այս մարտահրավերները հաղթահարելու համար մենք պետք է հզորացնենք մեր կազմակերպությունը: Ավելի ճկուն, արդյունավետ և կարող Միավորված ազգերի կազմակերպությունը կարևոր է բոլոր ժողովուրդների համար: Մարդկության համար ավելի արդար, խաղաղ և ծաղկուն ապագայի որոնումների ճանապարհին, ես բարձր եմ գնահատում ՀՀ ղեկավարության առաջնորդությունը, աջակցությունը և հանձնառությունը:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net