«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն այսօր Ազգային ժողովն ընդունեց 104 «կողմ», 0 «դեմ» և 4 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ:
Նախատեսվում է, որ սոցիալական վճար կատարելու պարտադիր ժամկետն հետաձգվում է մինչև 2018թ. հուլիսի 1-ը:
Բացի այդ, օրենսդիրում քվեարկության դրվեց «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին հարցը:
Որոշումն ընդունվեց 86 «կողմ», 8 «դեմ» և 9 «ձեռնպահ» ձայներով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 100 «կողմ», 0 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ:
Այսպիսով քվեարկություններն ավարտվեցին, կառավարությունն անցավ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկմանը: