Վարորդը վթարի էր ենթարկվել, վնասել մի քանի մեքենա և փլուզել շենքի պատը. դատարանը նրան արդարացրեց

Ըստ մեղադրանքի՝ Լևոն Մ.-ն Է. Խ.-ին պատկանող և իրեն վստահված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Թումանյան փողոցով, շուրջ 60-70 կմ/ժամ արագությամբ, մոտակա լույսերը միացված վիճակում։ Հասնելով Թումանյան փողոցի թիվ 17 հասցեի դիմաց՝ թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի և ՃԵԿ-ի 65 կետի պահանջներին հակասող գործողություններ, այն է՝ ուշադրությունը շեղել է երթևեկությունից, ուշադիր չի հետևել ճանապարհատրանսպորտային իրադրությանը, ավտոմեքենան վարել է տվյալ ճանապարհահատվածում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող արագությամբ, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում ավտոմեքենան անկառավարելի վիճարկում դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս, որտեղ ավտոմեքենայի հետևի աջ մասով ընդհարվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, որից մեքենան, ինքնաբերաբար հետ ընթանալով, հետևի մասով ընդհարվել է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի առջևի մասին, իսկ իր ավտոմեքենան պտտվել և հետևի ձախ մասով ընդհարվել է Թումանյան փողոցի թիվ 17 շենքի պատին, որի հետևանքով իր ուղևորներից մեկին անզգուշությամբ պատճառել է առողջության տևական քայքայումով միջին, իսկ բախված մեքենաներից մեկի վարորդին՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ։

 Առաջադրված մեղադրանքում Լևոն Մ.-ն իրեն մեղավոր է ճանաչել

Ըստ դատարանի՝ քրեական գործի նախաքննությամբ չի ապացուցվել և դատաքննությամբ չի հաստատվել այն հանգամանքը, որ ամբաստանյալին վերագրվող արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալը պետք է արդարացվի` կատարած արարքում հանցակազմի բացակայության հիմքով, հետևյալ պատճառաբանությամբ:

Դատարանը գտնում է, որ տվյալ քրեական գործով նախաքննության մարմնի կողմից ձեռք բերված վերոհիշյալ ապացույցները բավարար չեն, դրանք չեն կարող իրենց թույլատրելիության, վերաբերելիության և բավարարության առումով իրենց համակցության մեջ հիմք հանդիսանալ ամբաստանյալ Լևոն Մ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը հիմնավոր ճանաչելու, վերջինիս այդ հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչելու և մեղադրական դատավճիռ կայացնելու համար, հետևյալ պատճառաբանությամբ.

Նախաքննության ընթացքում Լևոն Մ.-ի` որպես վկա և որպես մեղադրյալ տված ցուցմունքների համաձայն, վթարից հետո նա անմիջապես փորձել է օգնել տուժածներին: Քննությունից խուսափելու նպատակ չի ունեցել։ Դեպքի վայրը չի լքել։

DSC01683Դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ վճռել է ճանաչել և հռչակել ամբաստանյալ Լևոն Մ.-ի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրան այդ մեղադրանքով արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։

Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել։

Վճիռը բողոքարկվել է վերաքննիչ ատյանում, սակայն դատարանն այն անփոփոխ է թողել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել