Գյումրիում տղամարդն ընկել է գնացքի տակ ու մահացել

Ապրիլի 16-ին, ժամը 01.54-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.49-ին երկաթգծի 2718 կմ-ի ՊԻ կետ 10-ի մոտակայքում (Գյումրի-Մայիսյան հատված) բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն: Հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրիից Վրաստանի Հանրապետություն ուղևորվող գնացքը վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու (65-70 տարեկան):

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ապահովելով անհրաժեշտ լուսավորություն՝ քաղաքացու դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել