Շաբաթական ամփոփ տվյալներ՝ ԿԲ-ից

Կենտրոնական բանկի ապրիլի 11-ից 15-ն տվյալներով՝ իրականացվել են հետևյալ գործարքները.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 65 մլն 738 հազար 773 դոլար՝ 482.58 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 59 մլն 685 հազար 142 ԱՄՆ դոլար՝ 484.18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 7 մլն 889 հազար 781 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 483.83 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 2 մլն 750 հազար ԱՄՆ դոլարի առք ու վաճառք:

EUR

 Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5 մլն 875 հազար 770 EUR՝ 544,85 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9 մլն 749 հազար 45 EUR՝ 551,57 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք եւ վաճառք չի իրականացվել:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 835 մլն 750 հազար 116 ՌԴ ռուբլի՝ 7,21 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 399 մլն 892 հազար 780 ՌԴ ռուբլի՝ 7,33 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք եւ վաճառք չի իրականացվել:

Ապրիլի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 44.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցներինը՝ 27.8 մլն ԱՄՆ դոլար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել