Սեյրան Օհանյանն ապրիլի 15-ի երեկոյան այցելել է Էրեբունի բժշկական կենտրոն

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 15-ի երեկոյան այցելել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Նախարարը տեսակցել է ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին, որոնցից շատերի վիճակը օրեցօր կայունանում է:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել ծանր վիրավորների վիճակին, զրուցել է զինծառայողների հետ, քաջալերել նրանց և մաղթել շուտափույթ ապաքինում:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել