6 հազար եվրո հարկատուների հաշվին դատական սխալի համար

ՀՀ կառավարությունն այսօր որոշեց դատական սխալի համար բյուջեից մուծել 6 հազար եվրո:

Երկու գործով Հայաստանը ՄԻԵԴ-ում պարտվել է քաղաքացիներին:

Ըստ նախագծերի` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Սահակյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2015 թվականի նոյեմբերի 10-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով) ՀՀ արդարադատության նախարարությանը 2016 թվականի առաջին կիսամյակում հատկացվելու է 3,000 (երեք հազար) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նույնքան գումար է փոխհատուցվելու նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Սահակյանն ընդդեմ Հայաստանի» գործով:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել