Այսօր առավոտյան ժամ 11-ի սահմաններում Արարատի մարզի Արմաշ գյուղի ճանապարհին «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից:
Ավտոմեքենայում գտնվել է 11 զինծառայող. վթրաի հետևանքով մեկը զոհվել է, 6 ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են հիվանդանոց, մյուս չորս վիրավորներին հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: