Հրադադարի պայմանագիրը կնքվել է 1994 թվականին, ու թեև այդ ժամանակից ի վեր բազմիցս խախտվել է հրադադարի ռեժիմը, սակայն ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերից ադրբեջանական կողմից հրահրմամբ վերսկսված ռազմական գործուղություններն աննախադեպ էին:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ վերջին օրերի ընթացքում Ադրբեջանը կոպտորեն խախտել է Ժնևյան կոնվենցիաների և միջազգային իրավունքի այլ փաստաթղթերով սահմանված կարևորագույն նորմերը.
«Կոպիտ խախտումներ հետևյալն են. ուժի և ուժի սպառնալիքի կիրառում, ցեղասպանության փորձ, քաղաքացիական անձերի և քաղաքացիական օբյեկտների թիրախավորում, ազգային խտրականության, ֆաշիզմի դրսևորում, ահաբեկիչների և վարձկանների տեղափոխում Ադրբեջան և նրանց ակտիվ ներգրավվածություն պատերազմական գործողություններինն,…»,- ասաց Դ. Բաբայանը:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք նախատեսվում է կրակը դադարեցնելու վերաբերյալ կողմերի միջև հայտարարության ստորագրում, Դավիթ Բաբայանը պատասխանեց՝ «Կտեսնենք» և հավելեց, որ հրադադարը կնքվել է 1994 թվականին և պետք է ամեն ինչ անել այն պահպանելու համար:
Իսկ ներկայիս իրավիճակի վերաբերյալ հայտնեց, որ համեմատաբար հանգիստ է, կրակը տեղ-տեղ դադարել է: