11:20 – Հայ հրետանավորների դիպուկ ու հեռահար կրակի տակ ընկնելով ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, որոնք ռեզերվից փորձել են տեղափոխվել առաջնագիծ, ոչնչացվել են: Հայտարարել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
10:45 – Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր: Ղարաբաղյան ուժերը հակառակորդին պատճառելով զգալի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ՝ մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը: Ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը հյուսիսարևելյան ուղղությամբ կորցրել է 3 տանկ, իսկ հարավարևելյան ուղղությամբ՝ 2 տանկ:
Հետագա զարգացումների մասին առաջիկա հաղորդագրություններում: Այս մասին հաղորդում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: