«Զգում եմ մեր ազգի սրտի համաչափ տրոփյունը… հաղթողի աննկուն ոգի, հավասարակշիռ, առանց վայնասունի, իմաստավորված, կորուստներից ավելի կոփված հաստատուն հևոց.. երեկ օրվա առաջին կեսին թեթևակի տագնապ եղավ, լրատվական խուժանն էր մոլեգնում.. անտեր էինք՝ միաժամանակ տիրավոր.. քաղաքականությունից մտանք Հայրենիք..երկիրը սպասում էր.. Նախագահին, քանի դեռ օդում էր.. իջավ ու փոխակերպվեց.. Գերագույն Գլխավոր Հրամանատար… միայն ինքը կարող էր ասել այն,ինչ ասեց.. հիմա արի ու մի ասա.. թողեք ձեր մանկամիտ հավակնությունները, պարոնայք, դուք հարթ ճանապարհի, բարեկարգ հրապարակների ու փափուկ բազկաթոռների լիդերներ եք, դուք շքերթավար եք, հանդիսատես… վառոդի հոտից ձեզանից ոմանք ուշագնաց կլինեն… թուլացե’ք, պարոնայք փափկասուններ, ինչպես թուլացաք այս երկու օրվա ընթացքում.. տո’ դուք զոհված զինվորի մոր աչքերին նայո՞ղ եք, դուք զորքի առաջ կանգնո՞ղ եք… ռուսամետ, արևմտամետ… լոպազ շան որդիք (ականջդ կանչի Մուրադ Փարսադանիչ).. Ճանապարհ անցեք, և լավը եղեք և վատը, ապրեք, կոփվեք, պատեպատ կպեք… հիմա սպասեք, էս երկիրը անտեր չի…
p.s. ով քարկոծեց, կամավոր գնում է «եղնիկներ»… Հաղթելու ենք… »:
Այս մասին ՖԲ սոցիալական ցանցի իր հաշվի միջոցով հայտարարություն է տարածել ՀՀ նոտարական պալատի նախկին նախագահ, Վանաձորի նոտար Մամիկոն Ասլանյանը: