Վերջին օրերին շատ է խոսվում ՀՀ վարչական դատարանի կողմից կայացրած վճռից հետո 40 կմ/ժ արագությունը սահմանափակող ճանապարհային նշանի վերբերյալ: Տրվում են տարբեր ձևակերպումներ, մեկնաբանույթուններ, նյութերին դրվում վերնագրեր՝ մասնավորապես հետևյալ բովանդակությամբ.
«40 կմ/ժ արագությունը սահմանափակող նշանը անօրինական է», «վերջապես ընդունվել է դատական նախադեպ» և այլն: Առաջարկում եմ զերծ մնալ նմանատիպ ձևակերպումներից, քանի որ այն կարող է ընթերցողի վրա թողնել բացասական տպավորություն, քանի դեռ չկա նշված հարցի կապակցությամբ վերջնական դատական ակտ:
Առավել ևս ճանապարհային երթեևկության անվտանգության բնագավառում հիմնական պատասխանատու մարմինը ՀՀ ոստիկանությունն է: Վարչարարության բնագավառում որևէ հարցի փոփոխության դեպքում ոստիկանությունը առաջինն է հանդես եկել պաշտոնական հրապարակումով:
Այս մասին իր ֆեյսբուքյան հաշվում գրառում է կատարել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
Կարդացեք նաև՝
Վարչական դատարանն անվավեր ճանաչեց արագությունը սահմանափակող նշանը