ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 31.03.2016թ. հերթական նիստում ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
Նախագծով նախատեսվում է Հարկային մարմնի կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը տրամադրվող տեղեկատվության մեջ ներառել նաև Հարկային մարմնում հարկային հաշվառման կանգնած իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևի և սեփականության ձևի մասին տեղեկատվությունը:
Փոփոխությամբ կհստակեցվի և կամբողջականացվի ըստ սեփականության ձևի քվոտավորման ենթակակազմակերպություններում քվոտայի չափի հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվությունը:
Միաժամանակ, նկատի ունենալով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեիկողմից ծրագրային ապահովումն իրականացնելու համար պահանջվող մեկ ամիս ժամանակը` նախագծով նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
Ոչ պետական կազմակերպությունների համար տվյալ հարկային տարում քվոտավորման ենթակա աշխատատեղերի, ինչպես նաև տվյալ պահի դրությամբ քվոտայի պահանջը չկատարած աշխատատեղերի քանակների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում՝ www.mlsa.am, որը ամսական պարբերականությամբ թարմացվումէ:
Այս մասին հաղորդում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: