ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի № 1395-Ն որոշմամբ լուծարվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի Փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչությունը և բաժնի թվով 4 հաստիքներ կրճատվել են և հատկացվել են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ ՀՀ ԱԻՆ) «Աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որոնց պահպանման համար հատկացվում է 9.3 մլն դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համար նախատեսված հատկացումների վերահաշվարկից:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2016 թվականի առաջին եռամսյակում կհատկացվի 2.3 մլն դրամ, առաջին կիսամյակում` 4.6 մլն դրամ և ինն ամսում` 6.9 մլն դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
Այս որոշումը պաշտոնական տեղեկագրում հրապարակվել է երեկ և այսօրվանից ուժի մեջ է մտել: