Այսօրվանից ուժի մեջ են մտնում կարևոր օրենքներ

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքներն այսօրվանից մտնում են ուժի մեջ:

Մարտի 27-ին տեղեկացրել ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում՝  այս փաթեթը:

Այն հրապարակվել է պաշտոնական ապրիլի 29-ին` նշումով, որ ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ երկրներից ավտոմեքենաների ներկրող ֆիզիկական անձանցից ավելացված արժեքի հարկ չի գանձվի, քանի որ ԵՏՄ անդամ հանդիսացող պետությունում հիշյալ ավտոմեքենաների համար արդեն իսկ ԱԱՀ-ն վճարված է:

ԵՏՄ-–ն հանդիսանալով մեկ միասնական ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է դրանում ապրանքների, ռեսուրսների և կապիտալի ազատ տեղաշարժ: Նշված սկզբունքն ամրագրված է նաեւ ԵՏՄ իրավապայմանագրային փաստաթղթերում:

Ուստի, նախագծով առաջարկվել է վերացնել անհիմն հարկումից առաջացած հակասութունը և անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրումը չդիտարկել որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք:

Նախատեսվում է հետևյալ փոփոխությունները`

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ – 118 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3.1-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի «ավտոմեքենաներ» բառից հետո լրացնել «բացառությամբ` ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ավտոմեքենաների» բառերը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի 2-րդ պարբերությունից հանել «,կամ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ավտոմեքենաների մասով» բառերը:

Ի դեպ, եզրակացության մեջ շեշտվում է` Նախագծերով առաջարկվում է սահմանել, որ ԱԱՀ-ով չեն հարկվում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ավտոմեքենաների ներմուծման գործարքները: Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախագծերի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել