Քննչական կոմիտեն՝ կապիտանի մահվան դեպքի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 29-ամյա Մ.Ղուրշուդյանի մահվան դեպքի առթիվ։

 2016թ մարտի 29-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, «Արմավիրի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Գորկու փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկում մի քաղաքացի կախվելու եղանակով ինքնասպան է եղել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում պարզվել է, որ ինքնասպանություն գործած անձը հանդիսանում է թիվ N զորամասի սպա Մեսրոպ Ղուրշուդյանը (ծնված 30.01.1987թ), ով նշված տանն ապրում էր վարձակալական հիմունքներով:

Մ.Ղուրշուդյանի դին հայտնաբերվել է  լոգարանում՝ առաստաղի վրայով անցնող մետաղյա անկյունակից պարանով կախված:

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վայրի զննության ժամանակ առգրավվել է Մ.Ղուրշուդյանի համակարգիչը, բջջային հեռախոսը, գրառումներով տետր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել