Մարտի 24-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ստացվել այն մասին, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիայի մի շարք մասնակիցներ բերման են ենթարկվել Ոստիկանության Կենտրոնականի բաժին: Հայտնում են ՄԻՊ աշխատակազմից
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակիցներն անմիջապես այցելել և առանձնազրույց ունեցել բերման ենթարկված բոլոր քաղաքացիների հետ: Ոստիկանության աշխատակիցների հետ հանդիպումից հետո բերման ենթարկվածները հնարավորություն են ունեցել նաև հանդիպելու իրենց տեսակցության եկած փաստաբանին
Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ուր տեղափոխվել էր Ռուզաննա Եղնուկյանը:
Այցելությունների ընթացքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա իրավասու մարմիններից պահանջվել են համապատասխան պարզաբանումներ:
Իրավաբան.net