ԴԱՀԿ-ում վերապատրաստման դասընթացներ են անցկացվում

Այսօր՝ մարտի 26-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամանով մեկնարկել են ՀՀ Հարկադիր կատարման ծառայությունում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման նպատակով անցկացվող դասընթացներ։ Հայտնում են ԱՆ ԴԱՀԿ ծառայությունից:

Դասընթացներին մասնակցում են Ծառայության Երևանի և մարզային բաժինների արագ սպասարկման գրասենյակների աշխատակինցները և հաշվետարները։ Դասընթացների նպատակն է՝ «Կատարողական վարույթների էլեկտրոնային կառավարման համակարգ»-ի վարման վերաբերյալ հաշվետարների գիտելիքների բարելավումը՝ քաղաքացիներին առավել մանրամասն խորհրդատվություն տրամադրելու համար՝ այսպիսով նվազագույնի հասցնելով քաղաքացի-հարկադիր կատարող շփումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել