Խոշոր վթարի արդյունքում մահացել է նաև երրորդ երիտասարդը

Մինչ այս ԱԻՆ-ից տեղեկացել էինք, որ Մարտի 23-ին Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Պարզվել է, որ Հ-13 ավտոճանապարհի Մասիս-Էջմիածին հատվածի 4-րդ կմ-ին՝ Նիզամի և Սայաթ-Նովա գյուղերի խաչմերուկում, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Աստրա» մակնիշի 34 SF 796 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. վերջինից տեղի է ունեցել արտահոսք: Ավտոմեքենայի հետևանքով՝ վարորդը և ուղևորը, ովքեր եղբայրներ էին Արարատի մարզի Արբաթ գյուղից, մահացել են:

Երորդ երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Քիչ առաջ Արբաթ գյապետարանից հաղորդեցին, որ նա նույնպես մահացել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել