Մարտի 23-ին, ժամը 04.56-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-13 ավտոճանապարհի Մասիս-Էջմիածին հատվածի 4-րդ կմ-ին՝ Նիզամի և Սայաթ-Նովա գյուղերի խաչմերուկում, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Աստրա» մակնիշի 34 SF 796 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. վերջինից տեղի է ունեցել արտահոսք: Ավտոմեքենայի վարորդը՝ 1997 թ. ծնված Ա. Հ.-ը, և ուղևոր՝ 1993 թ. ծնված Ս. Բ.-ը տեղում մահացել են:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր՝ 1995 թ. ծնված Լ. Հ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանելը: