Բրյուսելի օդանավակայանում այսօր առավոտյան իրականացված երկու պայթյուների հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, իսկ վիրավորներինը՝ 50-ի: Վկաները պատմում են, որ ամենուրեք ընկած մարմիններ են տեսել անմիջապես պայթյունից հետո: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Շուրջ 90 րոպե անց պայթյուն է եղել նաև Եվրամիության թաղամասի մետրոյի կայարանի մոտ, ինչի հետևանքով 10 հոգի սպանվել է:
Այս պայթյունները հետևեցին այն բանին, երբ ուրբաթ օրը ձերբակալվեց դեռևս նախորդ տարվա փորիզյան ահաբեկչության մեջ կասկածվող 26-ամյա Սալահ Աբդենսլամը. Բելգիայի ներքին գործերի նախարարը դեռևս նախորդ շաբաթ հայտնել էր, որ չեն բացառվում վրեժխնդրության դրդրապատճառով հարձակումները: