Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն` Հայաստանի Հանրապետություն տարածքում գործող գրավատները կարող են տրամադրել միայն անձնական օգտագործման շարժական գույքի գրավով ապահովված կարճաժամկետ սպառողական վարկեր:
Ընդ որում` սպառողական վարկերը տրամադրվում են բացառապես ՀՀ դրամով: Հաշվի առնելով վերոնշյալը, ԿԲ-ն հայտնում է, որ գրավատների կողմից արտարժույթով վարկեր առաջարկելն անօրինական է, և նման դեպքերում հորդորում է դիմել Կենտրոնական բանկ` զանգահարելով (010) 592 697 հեռախոսահամարին: