ՀՀ պաշտպանության նախարարությունը քաղաքացիական հասարակությանն առաջարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության դրույթներից բխող գործողությունների 2017-2019թթ. ծրագրի նախագծի մշակման համար ներկայացնել առաջարկություններ: ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Բոլոր այն շահագրգիռ հասարակական կազմակերպությունները, որոնք ցանկություն և հետաքրքրություն ունեն իրենց ներդրումն ունենալու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության 2017-2019թթ. գործողությունների ծրագրի՝ ՊՆ իրավասությանը վերաբերող հարցերի ձևավորման գործում, կարող են քննարկման նպատակով իրենց առաջարկությունները մինչև ս.թ. մարտի 31-ն ուղարկել ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոն՝ հետևյալ էլեկտրոնային հասցեով [email protected]:
Առաջարկությունները պետք է լինեն մեկ էջի սահմաններում, հստակ հիմնավորված, համապատասխանեն պաշտպանության նախարարության հնարավորություններին և իրավասությունների շրջանակին, ունենան կատարման որակի գնահատման ցուցիչներ»: