«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ, ընդառաջելով բնակչության բազմաթիվ դիմումներին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչև 2016 թվականի հոկտեմբերի 1-ը երկարաձգում է իր կողմից հայտարարված «Առանց կանխավճարի ակցիան» հետևյալ պայմաններով:
Այն բնակիչները, որոնք մինչև 2016թ. հոկտեմբերի 1-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կներկայացնեն դիմում գազաֆիկացման մասին և կկնքեն գազամատակարարման ցանցին միացման պայմանագիր ու կվճարեն շինհավաքակցման աշխատանքների իրականացման համար հաշվարկված վճարի 80 տոկոսը հետագայում կազատվեն գազաֆիկացման համար նախատեսված 40 000 դրամ կանխավճարի մուծումից: