Վրաերթի է ենթարկել երկու երիտասարդի և փախել

Ինչպես տեղեկացրել էինք` մարտի 16-ին, ժամը 20.50-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Միկրոշրջան թաղամասի շուկայի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 18-ամյա երկու երիտասարդի և դիմել փախուստի:

Երիտասարդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի 5 շենքից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Բաբկեն Վ.-ին, որտեղից էլ վերջինս իր «ՎԱԶ-21103» մակնիշի ավտոմեքենայով ներկայացվել է Կոտայքի մարզի քննչական վարչություն և տվել խոստովանական բացատրություն, որ երիտասարդներին վրաերթի է ենթարկել ինքը՝ նշված ավտոմեքենայով: Քննությունը շարունակվում է: Այս մասին հաղորոդւմ են ՀՀ ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել