Դժբախտ դեպք. քաղաքացին ընկել է ժայռից ու մահացել

Մարտի 17-ին, ժամը 21.14-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Նավոյի հացատան մոտակայքում քաղաքացին ընկել է մոտակա ժայռից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում քաղաքացի Ա. Մ.-ը (1976 թ. ծնված) ժայռից ընկել է ձորը մոտ 50մ, ինչի հետևանքով Ա. Մ.-ը տեղում զոհվել է:

Փրկարարները Ա. Մ.-ի դին դուրս են բերել ձորից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել