ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր նոր հրամաններ է ստորագրել: Դրանցից առաջին Անդրանիկ Մելոյանը ազատվել է Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրի պետի տեղակալի պաշտոնից՝ նշանակվելով ՀՀ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի պետի տեղակալ: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Խորեն Խորեն Բարխոյանը, ազատվելով Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնի պետի պաշտոնից, նշանակվել է ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրի պետի տեղակալի պաշտոնին: