Տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Դավիթ Մելքոնյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: Ստորև ներկայացնում ենք պարոն Մելքոնյանի կենսագրությունը.
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
05.12.1980թ, Երևան
Աշխատանքային գործունեություն
2016 թվականի մարտի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
2014թ-ից մինչ 2016 թվականի մարտի 9-ը՝ ՀՀ Գլխավոր դատախազություն, մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչություն՝ վարչության պետ,
2011-2014թթ. – Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ազգային իրավաբան,
2006-2014թթ – ՀՀ ԱԺ՝ նախագահի խորհրդական, մեկ տասնյակից ավել գործերով ՀՀ Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ,
2006 – 2010թթ.- ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն՝ դասախոս,
2004-2006թթ. ՀՀ ԱԺ, Եվրոպական կառույցներին ինտեգրման ժամանակավոր հանձնաժողով՝ փորձագետ,
Կրթություն
1997-2001թթ. – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ, ավարտել է գերազանցությամբ,
2001-2003թթ.– ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա, ավարտել է գերազանցությամբ,
2003-2006թթ. –ԵՊՀ ասպիրանտուրա (ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն),
2009թ. – Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոց, ԱՄՆ, Միջազգային հարաբերությունների և իրավունքի ուսուցման ծրագիր,
2006թ. – թեկնածուական ատենախոսություն (թեմա՝ «Քրեական գործերով ապացույցներն անթույլատրելի ճանաչելու հիմքերն ու դատավարական կարգը»), ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,
Այլ տեղեկություններ
2010թ–ից մինչ օրս ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ:
2015թ-ի հուլիսի 1-ին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Ամուսնացած է, ունի մեկ որդի:
Լեզուների իմացություն՝ ռուսերեն, անգլերեն
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի իրավասությունը՝ նախարարության կանոնադրությամբ
ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառներում.
բ) իր լիազորությունների uահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ իրականացվող աշխատանքները` տալով ցուցումներ եւ հանձնարարականներ.
գ) նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների եւ առաջադրանքների uահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահuկողություն.
դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումներ.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մաuնագիտական ուuումնաuիրությունների եւ աշխատանքների ընթացքի oպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորությունների uահմաններում համագործակցում է պետական կառավարման եւ այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատաuխան զարգացման ծրագրերի մշակման եւ իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մաuին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահuկողությունը եւ արդյունքների մաuին տեղեկացնում նախարարին.
ժ) նախարարին եւ աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավաuություններին վերաբերող հարցերի վերաբերյալ.
ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ։
Իրավաբան.net