ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր նոր որոշում է ընդունել: Ըստ հրամանագրի՝ պետական բյուջեի հաշվին կփոխհատուցվի Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի հետ «Անդրազգային կազմակերպված հանցավորության և պետական ոլորտում կոռուպցիայի մասին» թեմայի քննարկմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քրեական գործերի աջակցության վարչության պետ Գրիգոր Սարգսյանը և թարգմանիչ Խաչիկ Ադումյանը՝ 2016 թվականի մարտի 17-23-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը: