«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գետարգել գյուղի Ս. Ալեքսանյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող վարչական շենքը` դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասով, կառավարության որոշմամբ հետ կվերցրվի և կհանձվիլ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
Կառավարությունը հերթական նիստին` մարտի 10-ին որոշում կկայացնի այն նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գետարգել համայնքին` համայնքի աշխատակազմի գործունեությունը նշված տարածքում իրականացնելու նպատակով:
Նախագիծը պետք է ներկայացնի ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Իրավաբան.net