Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, քննվում է 8 ամսական երկվորյակների և նրանց մորը վրաերթի ենթարկելու գործը:
Համաձայն մեղադրական եզրակացության, ամբաստանյալ Ռազմիկ Ավետսիյանը տառապել է Էպիլեպսիա հիվանդությամբ և դրա հետևանքով նախկինում մի քանի անգամ ունենալ է գիտակցության կորուստ: Նա գիտակցել է հիվանդության հետևանքով ցանկացած պահի էպինոպայի և գիտակցության կարուստ ունանելու հնարավորությունը, իսկ դրա արդյունքում` իր կողմից օգտագործվող առավել վտանգի աղբյուրի կառավարման անհնարինությունն ու դրա հետևանքով հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը և առանց բավարար հիմքերի վերացականորեն հույս է ունենալ խուսափել դրանցից:
Իր անձնական օգտագործման ավտոմեքենան վարել է Արմենակյան փողոցով շուրջ 40 կմ/ժամ արագությամբ և թուլ տալով Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին ՀՀ օրենքի մի շարք հոդվածների խախտումներ` չընտրելով իր վարած ավտոմեքենայի ընթացքի լիարժեք կառավարումն ապահովող ռեժիմ, վրաերթի է ենթարկել 82-ամյա Անահիտ Կարապետյանին, այնուհետև դուրս եկել երթեւեկելու գոտուց եւ բարձրանալով մայթին վրաերթի ենթարկել 29-ամյա Աննա Հարությունյանին, նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետեւ բախվել ցանկապատին: Դրա հետևանքով որդիներին անզգուշությամբ պատճառել է մահ, իսկ Աննա Հարությունյանին` կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:
Ռազմիկ Ավետիսյանի հանդեպ, որպես խափանման միջոց, ընտրված է կալանավորումը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net