Տղամարդը ձերբակալվել է՝ օդանավի լոգարանում անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար

27-ամյա տղամարդը օդանավի լոգարանում ուղևորության ընթացքում սեռական հարաբերություն է ունեցել անչափհաս աղջկա հետ. այս մասին հայտնել են ԱՄն Արիզոնա նահանգի իրավապահները: Երկուշաբթի օրը 27-ամյա Ջասփըր Էմիլիեն Գարսզինսկին ձերբակալվել է անմիջապես այն բանից հետո, երբ օդանավը վայրեէջք է կատարել Սոլթ Լեյք միջազգային օդանավակայանում: Այս մասին տեղեկանում ենք nydailynews.com լրատվամիջոցից:

Արիզոնացի տղամարդը Ֆինքսից Սոլթ Լեյք Սիթի չվերթի ժամանակ 16-ամյա աղջկան տարել է լոգարան: Աղջիկը լոգարանից դուրս գալուց հետո օդանավկի անձնակազմին հայտնել է, թե նա քիչ առաջ իր հետ սեռական հարաբերություն է ունեցել: Օդանավի անձնակազմի անդամներից մեկը Գարսզինսկին հայտնաբերել է զուգարանի մոտ նստած:

Օդանավակայանի ոստիկանները նրան ձերբակալելու համար սպասել են մինչ ինքնաթիռի վայրէջքը: Այժմ 27-ամյա տղամարդուն սպառնում է անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու համար պատասխանտվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել